ԱՀԿ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ տվյալները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ապացույցներ չունի մահացության վրա կորոնավիրուսի նոր շտամի ազդեցության մասին։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Հիմա ապացույցներ չկան, բավարար տվյալներ չկան, որ ասեն՝ դա ազդում է հենց պաթոգենության, ծանր հիվանդացության, մահացության վրա: Նման տվյալներ չկան, հիմա դա տեսանելի չէ», - ասել է Վույնովիչը։
Նշվում է, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակը Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերին, բայց լայն տարածում գտավ նոյեմբերի կեսերից: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2-ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:
Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տարբերակն արդեն տարածվել է Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում։ Մոտ 20 երկրներ դադարեցրել են կապը Բրիտանիայի հետ՝ կորոնավիրուսի մուտացիայի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 20 երկրներ դադարեցրել են կապը Բրիտանիայի հետ՝ կորոնավիրուսի մուտացիայի պատճառով
- Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տարբերակն արդեն տարածվել է Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում
- Կորոնավիրուսի նոր տեսակն Անգլիայում տարածվում է 70 տոկոսով ավելի արագ