Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ գներով 200 մլն. խմ «սոցիալական գազ» կմատակարարի
Ադրբեջանը Վրաստանին կտրամադրի 200 միլիոն խորանարդ մետր «սոցիալական գազ» արտոնյալ գներով։ Համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուռնավան, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևը և Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի (GOGC) գլխավոր տնօրեն Գեորգի Բախտաձեն: Այս մասին գրում է News Georgia-ն։
Վրաստանին «սոցիալական գազ» մատակարարելու համար փոփոխություններ են կատարվել 2016 թվականից Վրաստանի և Ադրբեջանի միջև գործող պայմանագրում:
«Կառավարության վարչակազմը նշել է, որ նոր համաձայնագիրը SOCAR-ի և GOGC- ի հաջող համագործակցության մեկ այլ արդյունք է»,-գրել է կայքը։
Երկրի կառավարությունն ակնկալում է, որ նոր համաձայնագիրը կօգնի բաժանորդների համար պահպանել առկա սակագները հնարավորինս երկար:
Համաձայնագիրը ստորագրելուց առաջ Աբդուլլաևը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Վրաստանում SOCAR-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին և հետագա համագործակցության հեռանկարներին:
Նշվել է, որ «Հարավային գազային միջանցքի» (SGC) չորրորդ փուլի ավարտից հետո ավելի մեծ քանակությամբ ադրբեջանական գազ կտեղափոխվի Վրաստանի տարածքով, և երկիրը կկարողանա էլ ավելի էժան գազ գնել:
Վրաստանը գրեթե ամբողջությամբ բավարարում է իր գազի կարիքները՝ Ադրբեջանից ներմուծման միջոցով: Ըստ Վրաստանի բնական գազի 2020 թվականի հաշվեկշռի, այս տարի կապույտ վառելիքի սպառումը կանխատեսվում է 2,5 միլիարդ խորանարդ մետր, որից Ռուսաստանից մատակարարումները սպասվում են 170 միլիոն խորանարդ մետրը: Գազի պահանջարկի մնացած մասը նախատեսվում է ապահովել Ադրբեջանից ներմուծմամբ:
Իսկ թե ինչի դիմաց է Ադրբեջանը որոշել արտոնյալ գներով «սոցիալական գազ» մատակարարել Վրաստանին, մնում է ենթադրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին