Արթուր Դավթյանը բազմամարտում դարձել է մրցաշարի հաղթող
ՌԴ Պենզա քաղաքում անցկացվել է օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացել էր երկու մարզիկով, որոնք հանդես եկան բազմամարտում: Մեր հավաքականի առաջատար, Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը բազմամարտում վաստակել է 82,899 միավոր ու վստահորեն դարձել մրցաշարի հաղթող։
Առանձին գործիքների եզրափակիչում նույնպես Արթուրն իրեն գերազանց է դրսևորել։Նա առաջինն է եղել ազատ վարժություններում, նժույգաթափում, հենացատկում և երրորդը՝ օղակների ու պտտաձողի վրա վարժություններում:
Մեր երկրի մյուս պատվիրակ Արմեն Պետրոսյանը բազմամարտում գրավել է 9-րդ տեղը և բրոնզե մեդալ է նվաճել զուգափայտի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները