Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1039 աճյուն
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: ԱԻՊԾ հաղորդմամբ, այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները:
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում:
Հարակից հրապարակումներ`
- 70 օր անհայտ մնացած 6 ժամկետային զինծառայողներ վերադարձել են (անունները կան)
- Անհետ կորածների որոնողական խմբերի քանակը երեքից հասցվել է հինգի. Դմիտրի Պերեպելկին
- Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին
- Շարունակվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներով․ ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան