Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
«Գորիսը պատերազմի օրերին հյուրընկալել է շուրջ 11 հազար արցախցի: Նրանց ողջ հոգսը տարել է մեր համայնքը, համյանքապետարանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որն այլ սյունեցիների հետ փակել է ճանապարհը՝ արգելելով Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:
Նա նշեց, որ պատերազմից երեք օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ներկրել է շուրջ 250 հազար դոլարի ապրանք, գիշերային սարքեր, բաժանվել է ողջ շփման գծի երկայնքով:
«Այսօր նման մարդուն ապօրինի կերպով ձերբակալել են, իսկ Փաշինյանը համեստ հայացքով նոր ուղիղ եթեր էր մտել, թե գալիս է սյունեցիների աչքերին նայի: Բոլորի աչքերին նայելով չէ: Ինչո՞ւ ես ձերբակակել համայնքի ղեկավարին, ի՞նչն է քո խնդիրը, որ սյունեցին ասում է՝ քո պատկերացրած ու մեր ունեցած Սյունիքը տարբե՞ր է: Դրա համար ես այս ամեն ինչը կազմակերպե՞լ»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետը:
Նա նշեց, որ այստեղ հավաքվել են սյունեցիներ՝ ցույց տալու, որ նա Սյունիքում տեղ չունի, Սյունիք մտնելու իրավունք չունի, նրան չեն էլ լսելու։
«Կարող է գա գլխներովս անցնի կամ ուժերը, որ կուտակել է…: Քայլեր է ձեռնարկել, որոնք տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծեց Մենուա Հեվսեփյանը:
Նա նաև ասաց, որ տեղեկություններ ունի Ա. Առուշանյանին տեղափոխել են Կապանի ոստիկանություն: Բերման ենթարկելու երեք ժամն արդեն լրացել է:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Մենք արգելում ենք թշնամու՝ Փաշինյանի մուտքը Սյունիք. քաղաքացի
- Ոստիկանության աշխատակիցներ, դուք աջակցում եք Արցախի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության ոչնչացմանը. Աբրահամյան
- Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել Սյունիքում
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Սյունիքի մարզպետ. Չանցնել ՀՀ ԶՈւ կողմից պահպանվող տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու նպատակներով
- Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
- Ադրբեջանցիները՝ Գորիսի քարե կամարի մոտ
- ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան