Սյունեցիները դեռ փակ են պահում Գորիս-Տաթև ավտոճանապարհը
Սյունեցիները շարունակում են փակ պահել Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Նրանք պահանջում են ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
Ճանապարհը փակած սյունեցիներն ասում են, որ իրենք ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ դա իրենց Գորիս-Տաթև խաչմերուկում կասի հենց Առուշանյանը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից սյունեցիները փակել են դեպի Գորիս ճանապարհներն՝ այդպես արգելելով Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս: Փաշինյանն այցելել է միայն Սիսիան, այնուհետև վերադարձել:
Այսօր ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում՝ Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրվի, որպեսզի կարողանան կալանավորեն. Պաշտպան
- Սյունեցին դաս տվեց Հայաստանի մնացած տարածքներին. Մալյան
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- Իրենց գծած քարտեզով ամբողջ Զանգեզուրի շրջանում մի քառակուսի մետր ապահով տարածք չկա. սյունեցի
- Ճանապարհներին թուրքեր ենք տեսնում, ինչպե՞ս կարող են հանգիստ ապրել. սյունեցի
- Թուրքին բերել ու հասցրել է մեր տուն. սյունեցի
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Զինվում ենք, գնանք դիրքեր. սյունեցիները բացեցին ճանապարհը
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան