Էլինար Վարդանյան. Համազգային ամոթի պատասխանատուն և մեղավորը անդեմ մասսան չէր
Այլընտրանքային նախագծեր խումբ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.
«Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում համազգային խայտառակություն էր։ Վարչական ռեսուրսով կազմակերպված երթը վերածվեց բախման, հերոսների գերեզմանները ոտնատակ անելու խայտառակության։ Նիկոլը Եռաբլուր մտավ զենքերով ու պաշտպանության հատուկ միջոցներով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, բայց միաժամանակ ի ցույց դրվեց աշխարհին, թե ինչպես է հանրության առանձին շերտը «սգում»։
Հասկանալի է, որ մեկ շաբաթ շարունակ պետական ապարատի վրա խնդիր էր դրված՝ օգտագործել վարչական ողջ ռեսուրսը, և այնտեղ հավաքվածներից շատերը հարկադրանքով բերվածներն էին։ Հասկանալի է, որ երթի մասնակիցների շարքերում հսկայական թիվ էին կազմում ոստիկանները, և որ թաղային հեղինակությունների վրա էր դրվել որոշակի քանակի երթի մասնակիցներ ապահովելու գործը։ Բայց կատարվածի պատասխանատուն և մեղավորը այդ անդեմ մասսան չէր։ Ի վերջո, այդ անդեմ մասսայում կային պատգամավորներ, նախարարներ, պետական պաշտոնյաներ։
Համազգային խայտառակության պատասխանատուն Փաշինյանն է։ Նրա հետ հավասար պատասխանատվությունը կիսում են իր գլխավորած երթին մասնակցած պետական պաշտոնյաները, կառավարության անդամներն ու պատգամավորները։ Նրանց թույլտվությամբ խայտառակվեց հայ ազգը, նրանց թողտվությամբ է Հայաստանը գնում փլուզման։ Նրանք չեն կարող այլևս թաքնվել լռության հետևում։
Եթե առանձին պատգամավորներ, կառարության անդամներ, պետական պաշտոնյաներ չեն մասնակցել երթին և չեն ցանկանում կիսել այդ ծանր պատասխանատվությունը, ապա պետք է հրապարակայնորեն հայտարարեն, որ չեն մասնակցել երթին։ Պետք է տեղի ունենա երևակում, պետք է պարզ լինի, թե ովքեր են իրական պատասխանատուները։
Հակառակ պարագայում նրանք ստանձնում են խայտառակության համապարտ պատասխանատվությունը։ Վաղը, Նիկոլի գնալուց հետո նրանց որևէ արդարացում արժեք չի ունենալու»։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդյանյան. Երկիրը չունի իշխանություն
- Էլինար Վարդանյան. Ռազմական տրիբունալ, թե՞ գործող դատարաններ
- Էլինար Վարդանյան. Բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան