Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին՝ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Գորիսի քաղաքապետը ՔԿ-ում է, Պարգև քահանա Զեյնալյանի տանը խուզարկություն է։
Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։
Չե՛ս հաջողելու, չի՛ ստացվելու։ Ի տարբերություն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատվություն։ Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին։
Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հենց դրա համար է ու մենք չենք նահանջելու։
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»։
Գորիսի քաղաքապետը ՔԿ-ում է, Պարգև քահանա Զեյնալյանի տանը խուզարկություն է։ Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում...
Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Monday, 21 December 2020
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Տեղեկացանք, որ Նիկոլը հետ է դարձել Սյունիքից. ճանապարհ փակած քաղաքացիներ
- «Հայրենիքի փրկության շարժում». Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, արի Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան