Մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու․ Ի․ Սաղաթելյան
Նիկոլի Փաշինայնի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական աղետի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Պատերազմի և դրա խայտառակ պարտության հետևանքով աննախադեպ ավելացել են երկրի սոցիալական և առողջապահական ծախսերը,մոտ ապագայում արդեն անհնար կդառնան կենսաթոշակների, նպաստների, պետական աշխատավարձերի վճարումները»,-թվել է նա շարունակելով․
«Մինչ այդ՝ պետական բյուջե եկամուտների կրճատումը շարունակվում է, կայուն աճում է երկրի արտաքին և ներքին պարտքը, կտրուկ նվազել է երկրի տնտեսական ակտիվությունը, արձանագրվել է երկրից կապիտալի աննախադեպ արտահոսք, արժեզրկվում է մեր երկրի ազգային արժույթը, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները՝ նվազում, արդեն իսկ առաջնային են դարձել ժողովրդի գոյատևման, պարենային անվտանգության խնդիրները, առաջիկայում սպասվում է գազի, էլէկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների բարձրացում։
Համատարած ձախողումների այս տեմպերով մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու՝ արագ տեմբերով աճում են գործազրկությունը, ապագայի հանդեպ անորոշության զգացումը ու բացասական սպասումները:
Կործանարար այս ընթացքի կասեցումը, ծառացած խնդիրների հետևողական լուծումները պահանջում են դրանց հիմնապատճառի և ձախողումների թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հեռացումը պաշտոնից:
Առանց Նիկոլի մենք ունենք փրկության հնարավորություն, Նիկոլի հետ մեր պետությունը դատապարտված է կործանման։ Առաջնորդվել պետք է բացառապես այս տրամաբանությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին