Քաղաքական 09:22 21/12/2020 Հայաստան

Լիա Իվանյան. Պատմության աղճատում

Գորիսի Շինուհայր գյուղում են նախապապերիս գերեզմանները։ Մեր տոհմածառով 1675 թվականից գիտենք նրանց անուն առ անուն։ Մարտնչել են Դավիթ Բեկի կողքին, մեծ պապուս տանը Նժդեհն է որոշ ժամանակ մնացել, Որոտանի ափին այգիներ ու հողեր են ունեցել, պատմություն են թողել․․․ տոհմի զգացողություն է, որը փոխանցվում է արյունով, նույնիսկ եթե այնտեղ չես էլ ապրել։ 

Եվ հիմա այն կարող է աղճատվել ինչ-որ մի դավաճանի պատճառով, ով թուրքի հայակործան ծրագիրն իրականացրեց Արցախում, հիմա էլ հասել է Հայաստանին։

Ո՞վ է քեզ իրավունք տվել, դավաճան Նիկոլ պապու դավաճան թոռ Նիկո՛լ, Սյունիքը կիսել թուրքի հետ։ Կարծում ես՝ անառիկ Շուշիի հանձնումը մարսեցի՞ր, և հիմա էլ Սյունի՞քն ես նվիրում թշնամուն։ Էլ ինչե՞ր ես ստորագել ու պայմանավորվել, որոնք իրականցնելու համար չես պոկվում արդեն տակիցդ փախչող աթոռից։ Ո՞վ ես դու անհայրենիք մարդատյա՛ց, որ մի թաքուն ստորագրությամբ տոհմիս ու ազգիս պատմությունն ես ապականում։

Երևի թե պետք է ճշգրտել գերագույն դավաճանի ազգությունը, որովհետև զտարյուն հայը չի կարող այդքան ատել սեփական հայրենիքն ու իր հայրենակիցներին։ Չի կարող նորմալ հայ մարդը գիտակցաբար մահվան բերան ուղարկել 5000 հայ երիտասարդի, ու մեկ էլ 40 օր հետո որոշի, որ պետք է հարգի նրանց հիշատակը՝ անտեսելով իր ներկայությամբ Եռաբլուրը  չպղծելու որդեկորույս մայրերի օրեր շարունակ հնչող կոչը։

Բայց չէ՛, «մեծն  ստրատեգը» իրականացրեց  ճեղքում-ճողոպրում օպերացիան՝ հոծ  բազմության անեծք-հայհոյանքների ու զրահապատ հովանոցների ներքո․․․ Զգո՞ւմ էր արդյոք ամոթ, թե՞ զգաց միայն կենդանական վախ  և անթաքույց  ատելություն  իրեն մերժողների հանդեպ։ Սաակաշվիլու փողկապ ծամելու վրա էինք ծիծաղում, իսկ հիմա ողջ աշխարհն է տարակուսանքով  նայում «սգո երթ» կոչված նիկոլական շոուն։

Տարրական արժանապատվություն ունեցող մարդը, էլ չենք խոսում երկրի ղեկավար հորջոջվող մեկի մասին,  նման հրապարակային  խայտառակությունից հետո գետինը կմտներ, կանհետանար, կչքվեր գոնե առժամանակ։ Բայց ո՛չ այս երևույթը, ով այնքան զրահապատ երես ունի, որ անգամ  նոյեմբերի 10-ի հանցավոր ստորագրությունից հետո  մտածում է, որ դեռ շանս ունի երկարաձգելու իր վարչապետական խաղերը։ Ավելին, պատրաստվում է դավաճանաբար մասնատված Սյունիք գնալ և տեղում մարդկանց ականջներից լապշա կախել՝ « ոչ մի միլիմետր չտված հողերի մասին»։

Իսկ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում պետք է խիստ զգոն լինել։ ՊՆ-ն էլ հայտարարեց, որ նշված ավտոճանապարհի «21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով»։ Գոնե մեր կողմից վիճարկող կա՞, թե ադրբեջանցին դրոշը որտեղ ուզեց, այնտեղ էլ ամրացնելու է։ Նաև կարծում ենք, որ մեր հիանալի իրանագետները կասեն, թե այս պարագայում որքանով են ապահովված լինելու անվտագության երաշխիքները մեզ համար կարևորագույն Իրան-Հայաստան ճանապարհի առումով։

Ախր 200 մետր չի, 2 կիլոմետր չի․․․ 21 կիլոմետր անտերության ճանապարհ՝ անտերության մատնված տարածքում։ Եվ ոնց չմտածես, որ շուտով առերեսվելու ենք ավելի ստոր դավաճանության հետևանքների հետ։  Մենք լրի՞վ ենք կորցրել վտանգի զգացողությունը։

Թշնամուն հանձնեցին Արցախի 73 տոկոսը, Երևանում ասացին՝  հա դե Ղարաբաղը մեզ պետք չի։ Սոթքը կիսեցին, արդեն տալիս են տարածքներ Սյունիքից, Երևանում մտածում են՝ մեզնից շատ հեռու են Սոթքը, Կապանն ու Գորիսը․․․ Վստա՞հ եք, որ էս տեմպերով շուտով մեր ապահով թվացող բնակարաններին էլ չեն հասնի։

Հասել ենք, ավելի ճիշտ  մեզ հասցրել են  մի ճամփաբաժնի, որ կամ մաս-մաս կորցնելով հայրենիքը՝ ինքնակամ հրաժարականի կոչերով  պիտի շարունակենք հանդուժել  վարչապետի պաշտոնը զբաղեցնողին․․․ ինչը ժամանակի ընթացքում կդառնա ատամնացավի նման սովորական դարձած պրոբլեմ։ Կամ էլ ԱԱԾ-ն ու իրավապահ մարմինները պետք է կատարեն իրենց բուն գործառույթները և երկրի ղեկավար ներկայացողին՝ իրականում թուրքի, ամերիկացու կամ Սորոսի դրածոյին, քրեական պատասխանատվության ենթարկեն։ Այդ դեպքում  գոնե նոր բանակցողների շնորհիվ  կկարողանանք մեր պապերի շիրիմները չկորցնել այնպես, ինչպես հադրութցիները կորցրեցին իրենց նախնիներինը։

Հ․Գ․ Ըստ մամուլի հրապարակումների, այսօր վաղ առավոտյան մեծ թվով ոստիկաններ են ուղարկվել Սյունիքի մարզ՝ դավաճանի մուտքը խոչընդոտողներին ճանապարհից հեռացնելու համար։ Հերթական անգամ նա գործի դնում է հային հայի դեմ հանելու իր սատանայական մարմաջը։ Եվ այսքանից հետո հարց է ծագում՝ ու՞մ շահերն է առաջ տանում ՀՀ վարչապետը, Հայաստա՞նի, թե Թուրքիայի։

Հ․Գ․2 Քիչ առաջ ձերբակալվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը․․․ Ամո՛թ ձեզ, դավաճանի ազգադավ հրամաններին ենթարկվող իրավապահներ։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}