Հունաստանը ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ռազմավարական տեսանկյունից փրկվելու թուրքական գերությունից
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործում իր դերակատարությունն է ունեցել նաև Աթենքը: Դենդիասի խոսքով՝ նախորդ տարի ԱՄՆ-Հունաստան Պաշտպանական համագործակցության պայմանագրում կատարված փոփոխությունների շնորհիվ Վաշինգտոնի համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում համապատասխան ենթակառուցվածքներ են ապահովվել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Խոսքը վերաբերում է հունական Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի ծավալների ընդլայնմանը և Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան կողմին տրամադրված մի շարք արտոնություններին:
«Հունաստանը ԱՄՆ-ին ռազմավարական տեսանկյունից թուրքական գերությունից փրկվելու հնարավորություն է տվել»,- ասել է Դենդիասը: Ըստ նրա՝ պատժամիջոցներից հետո ամերիկա-թուրքական հարաբերություններն արդեն այլ կլինեն, և հավասարակշռությունները կփոխվեն:
«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ու տնտեսության վրա այդ որոշման ազդեցությունը ժամանակի ընթացքում կդրսևորվի»,- եզրափակել է Հունաստանի արտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան