Նիկոլ Փաշինյանը մինչև 2021 թվականը չի մնա իշխանության. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը մինչև 2021 թվականը չի մնա իշխանության, այսօր նա ձերբակալել է Գորիսի քաղաքապետին, բայց և այնպես, ժողովուրդը նրան չթողեց Կապան և Գորիս մուտք գործել, ժողովուրդը հետո չի թողնելու, որ նա տուն մտնի, նա մնալու է անտուն:
«Հիշո՞ւմ եք Պագանին ոնց մեռավ, նրան եկեղեցին թույլ չէր տալիս թաղել, վախենամ, նա էլ այդպես հանգրվան չգտնի: Այո՛, Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ, գուցե ընդդիմությունը, նաև ես ինչ-որ մի բան սխալ արեցինք։ Եվ նա կարծում է՝ եթե հրաժարական տա, բարձրանալու է իր կենդանի մնալու գինը: Ե՛վ Նիկոլ Փաշինյանին, և՛ Արմեն Սարգսյանին, որ առնչություն ունեն դավաճանության հետ, ինքս կգնամ կպաշտպանեմ, որ լինի կարգին դատ ու դատաստան»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ըթաքում ասաց նա։
Նրա խոսքով, Հայաստանը պետք է կարողանա իրեն դրսևորել որպես քաղաքակիրթ երկիր, բայց Փաշինյանը վախենում է կենդանի չմնալ:
«Ես, անպայման, կպաշտպանեմ նրան կրծքով, որ նա դատարանում դատվի, այդ դատը պետք է տևի տարիներ, հայ ժողովուրդը պետք է տեսնի սա, սա պետք է դաս լինի։ Հիմա սա դաս չի կարող լինել, որովհետև ընկալվում է որպես մի անհաջող գործողություն, կոմպլեքս են ստեղծում հայ ժողովրդի մոտ, որ մենք, մեր զինվորն ավելի թույլ էինք, դրա համար պարտվեցինք, իսկ դա այդպես չէ»,- նշեց նա։
Այնուամենայնիվ, ՀՀ նախկին վարչապետը վստահեցրեց՝ օղակը սեղմվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ, հիմա նա չի կարող Երևանից ուրիշ տեղ գնալ, շուտով նա կհամոզվի, որ եթե ևս մեկ անգամ Երևանից այլ տեղ գնա, չի կարող այլևս Երևան վերադառնալ:
Անդրադառնալով դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին՝ նա ասաց, որ փող էին տվել, մարդիկ էին հավաքվել գուցե 5, գուցե 10 հազար.
«Ինչի՞ էր գնում սրացման, ինչի՞ն էր պետք»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, թե իրեն աջակցողներ կան։
Հարակից հրապարակումներ`
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Տեղեկացանք, որ Նիկոլը հետ է դարձել Սյունիքից. ճանապարհ փակած քաղաքացիներ
- Մենք Եռաբլուրը, ցավոք սրտի, կիսեցինք թուրքերի հետ. Հռիփսիմե Առաքելյան
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Իրենց գծած քարտեզով ամբողջ Զանգեզուրի շրջանում մի քառակուսի մետր ապահով տարածք չկա. սյունեցի
- Ուղղաթիռ՝ Սյունիքի երկնքում
- Եռաբլուրում կատարվածից հետո պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք. Հասմիկ Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան