Բժիշկ Մյասնիկովը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամի վտանգը
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը գնահատել է Մեծ Բրիտանիայում արձանագրված SARS-CoV2 կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ շտամի վտանգը: Մյասնիկովը կարծում է, որ ոչ մի զարմանալի բան չկա, որ նոր շտամը ավելի արագ տարածվի, քան նախորդները: Այս մասին գրում է Ria-ն։
«Ակնհայտ է, որ մարդկային զանգվածների և նրանց իմունային համակարգի, հավաքական իմունիտետի միջով անցնելով՝ վիրուսը կշարունակի մուտացիայի ենթարկվել: Միևնույն ժամանակ, այն արագանում է, բայց ուժը կորցնում է», - գրել է Մյասնիկովը Telegram ալիքում:
Մասնագետն ընդգծել է, որ նոր շտամները չպետք է մտահոգություն առաջացնեն, քանի դեռ վիրուսի մեկ գենոտիպի համար ստեղծված պատվաստանյութերը գործում են մյուսների վրա:
Բժիշկը մատնանշել է նաև Մեծ Բրիտանիայի հետ սահմանների փակման անիմաստությունը: Նրա խոսքով՝ մուտացիան, ամենայն հավանականությամբ, արդեն դուրս է եկել երկրի սահմաններից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում գրանցվել էր կորոնավիրուսի նոր տեսակ: Բրիտանական իշխանությունների կարծիքով, այն կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել: Այնուամենայնիվ, դեռևս չկա վկայություն մահացության և հոսպիտալացման առումով ռիսկի բարձրացման մասին, կամ վկայություն, որ այն այլ կերպ է արձագանքում պատվաստանյութերին:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տարբերակն արդեն տարածվել է Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում
- Կորոնավիրուսի նոր տեսակն Անգլիայում տարածվում է 70 տոկոսով ավելի արագ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան