Սյունիքի նախկին մարզպետ. Ադրբեջանի ԶՈւ-ն արդեն ավելի է մոտեցել օդանավակայանին
«Սա քաղաքական հետապնդում է, որը փորձում են կոծկել իրավական որոշ պրոցեսների տակ»,- ՔԿ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ խոսելով Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի ձերբակալության մասին:
Նրա խոսքով, երկրում բացարձակ անիշխանություն է, Նիկոլ Փաշինյանը վախեցավ Սիսիանից առաջ շարժվել:
«Իրենք սխալ մոտեցում դրսևորեցին՝ համոզված լինելով, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը կբերի ինչ-որ պրոցեսների հանգուցալուծմանը, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելի զայրացրին ժողովրդին: Այս զայրույթն ապագայում տրանսֆորմացիայի է ենթարկվելու և ավելի մեծ ու ընդլայնված բողոքի ակցիաների է բերելու»,- ասաց Վ.Հակոբյանը:
Նա նշեց, որ Սիսիանում կատարվել է իշխանության կողմից ավանդական քայլեր՝ վարչական ռեսուրսը հանել ու բերել են մեջտեղ, 300-350 հոգի է եղել հանդիպմանը:
Վ. Հակոբյանն ընդգծեց՝ եթե կառավարությունն այս ոճով շարունակի, Աստված գիտի, թե ինչի այս ամենը կբերի:
«Բոլոր համայնքների ղեկավարների վրա ահռելի ճնշումներ են գործադրվել այս քանի օրը, մերձավոր բարեկամներին են կանչել քննչական կոմիտեներ և սպառնացել են, որ այս-այս գործողությունները կկատարվի, եթե հետ չկանգնեք»,-ասաց նա:
Վ. Հակոբյանը նշեց, որ այժմ Քննչական կոմիտեի դիմաց է որպես Սյունիքի նախկին մարզպետ, որպես Առուշ Առուշանյանի ընկեր, որպես մարդ, ով ծայրահեղ զայրացած է ստեղծված իրավիճակով:
Սյունիքի նախկին մարզպետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը զբաղված է միայն իր անձնական անվտանգությունն ապահովելով:
«Այսօր Սյունքիում սահմանները շարունակում են մնալ վտանգված: Այսօր տեսա, որ ադրբեջանական զինված ուժերն արդեն ավելի են մոտեցել օդանավակայանին և արդեն հիմնավոր աշխատանքներ են սկսել»,- ասաց Վ.Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Փաշինյանը նվազագույն շանս ունենար անգամ բռնություն գործադրելով ճեղքեր ու մտներ Գորիս, Կապան, նա կաներ. Զոհրաբյան
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ. Ռուբեն Մելիքյան
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան