Տեր Պարգև. Ես պարզապես խորհուրդ եմ տվել Փաշինյանին՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ
Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը Yerkir.am-ին պատմել է Սիսիանի եկեղեցում այսօր իր եւ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած դեպքի մասին։
Հարց- Տե՛ր Պարգև, ինչպե՞ս կմեկնաբանեք եկեղեցում տեղի ունեցածը, զինված խմբով եկեղեցի մտնելու իրողությունը։
Տեր Պարգև -Իր խնդիրն է, թե ուր կմտնի։ Ես պարզապես խորհուրդ եմ տվել՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ։
Հարց-Վարչապետի ձեռքը օդում թողեցիք, ինչո՞ւ:
Տեր Պարգև -Անձնական մոտեցում է։
Հարց-Դուք Փաշինյանին դո՞ւրս հրավիրեցիք եկեղեցուց։
Տեր Պարգև -Ես Նիկոլ Փաշինյանին դուրս չեմ հրավիրել, նա դուրս էր գալիս։
Հարց-Կադրերից երևում է՝ չեք բարևում վարչապետին։
Տեր Պարգև -Այո:
Հարց-Անձնական վերաբերմունքը պայմանավորված է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակո՞վ։
Տեր Պարգև -Ոչ, իմ անձնական վերաբերմունքը վաղուց է ձևավորված։
Հարց-Իսկ ի՞նչ տրամադրություն է սիսիանցիների մոտ։
Տեր Պարգև -Տարբեր, ամենազանազան։
Հարց-Սահմանային փոփոխություններով պայմանավորված՝ ի՞նչ հոգեվիճակ է։
Տեր Պարգև -Քաղաքապետարանը, սահմանային փոփոխություններով պայմանավորված, իր տեսակետն արդեն հայտնել է։
Հարց-Ձեր մեկնաբանությունը կուզեի լսել Սյունիքի այսօրվա դեպքերի հետ կապված:
Տեր Պարգև -Խնդրում եմ, հիմա անհարմար է երկար խոսել, եթե կարելի է հետո խոսենք։
«Հ․Գ․ Մեր աղբյուրներից քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Տեր Պարգևի տանը»,- գրում է Yerkir.am-ը:
Հարակից հրապարակումներ`
- Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վրա ուղիղ եթերում հարձակում գործելու կոչ հնչեցնողը ՔՊ կուսակցության անդամ է
- Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով․ Սևակ Հակոբյան
- Պետական ծառայողը Սիսիանում մարդկանց տանում է հոգևորականի դեմ. Իրավապաշտպան
- Սիսիանում հոգևորականը հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին