Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել Սյունիքում
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան, որով նախատեսում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ Tert.am-ը գրում է, որ սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ոստիկանության 6-7 ավտոբուսներն ու այլ մեքենաներ փակել են ճանապարհը։
Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կոչ էր արել համայնքի բնակիչներին առավոտյան հավաքվել Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու «հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։
Տեղեկացնենք, որ անցած գիշեր ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Սյունիքի մարզպետ. Չանցնել ՀՀ ԶՈւ կողմից պահպանվող տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու նպատակներով
- ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները. Սաղաթելյան
- ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան