Ճանապարհներին թուրքեր ենք տեսնում, ինչպե՞ս կարող են հանգիստ ապրել. սյունեցի
«Այսքան ժամանակ մենք պահում էինք մեր սահմանը, որովհետև մեզ համար ամենակարևոր թեման մեր սահման է: Մի օր մեզ ասացին, որ հողերը պետք է հանձնել: Դրա համար մենք այստեղ ենք»,- լրագրողներին ասաց Սյունիքում Նիկոլ Փաշինյանի մուտքն արգելող քաղաքացիներից Արմեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ իրենք ճանապարհներին թուրքեր են տեսնում, ինչպե՞ս կարող են հանգիստ ապրել:
«Մենք մեզ համար չենք անհանգստանում, մեր երեխաների, ընտանիքների: Ո՞ւր գնանք ապրենք: Գնանք Նիկոլի տո՞ւն, ամենաապահով տունն է այսօր Հայաստանում: Որտե՞ղ պետք է ապրենք»,- նշեց Ա. Անդրեասյանը:
Նրա խոսքով, իրենք մնալու են այստեղ, չեն թողնելու, որ Փաշինյանը մտնի Սյունյանց աշխարհ. «Օդով է անցնում, հողի տակով է գնում… Ոստիկանության խմբերը ավտոբուսներով բերել են այստեղ: Մենք այսօր մարդու կարիք ունենք մեր սահմաններում, մարդ չկա, բայց 500 ոստիկանի են բերում, որ մեր առաջը պահեն: Առանց այդ էլ վտանգված ենք, հիմա էլ մեր առաջն են գալիս, պահում: Չի լինելու»:
Ակցիայի մեկ այլ մասնակից հավելեց. «500 չէ, 1000, 2000 ոստիկան է բերվել»:
«Մենք իր հետ հարց ու պատասախան չունենք, իր հետ խոսելու բան չունենք:
Մենք իրեն որպես դավաճան ենք մոտենում: Թող հրաժարական տա, հանձնաժողով ստեղծվի ու քննի, թող ապացուցվի՝ դավաճան է, թե ոչ: Թող հրաժարական տա, մենք չունենք իշխանություն: Մենք վտանգված ենք: Անվտանգության գոտի չունենք, շատ վատ վիճակում ենք»,- ասաց Ա. Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ուղղաթիռ՝ Սյունիքի երկնքում
- Թուրքին բերել ու հասցրել է մեր տուն. սյունեցի
- Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Մենք արգելում ենք թշնամու՝ Փաշինյանի մուտքը Սյունիք. քաղաքացի
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
- «Հասկանում եմ՝ Կապանը հեռու է մայրաքաղաքից, չեք զգում վտանգը, բայց թույլ տվեք հուշեմ՝ վտանգը մեծ է, շատ մեծ»
- «Սահմանը Կապանի քթի տակ է, օդանավակայանի քթի «մեջ» է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին