Թուրքին բերել ու հասցրել է մեր տուն. սյունեցի
«10 ավտոբուս ոստիկաններ է ուղարկել Սյունիք, դուխով տղա է, թող մենակ գա: Դուխովը սրա՞նք են, որ 10 ավտոբուս ուղարկում ա Սյունի՞ք: Դուխով տղա չկա ընտեղ: Դուխովը սյունեցիք են: Գլխարկի վրա գրում ա՝ դուխով, ես էլ ուրիշ տեղ եմ գրում դուխով»,- ասում է Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի Սյունիք արգելող սյունեցիներից մեկը:
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ նշեց, որ իրենք չեն վախենում Փաշինյանից:
«Ինչ պետք է անեն: Պետք է վախկոտը մաքսիմում ձերբակալի, թող ձերբակալի: Թուրքն այստեղ է: Ես թուրքից վախենա՞մ, թե՞ իրենից: Ոչ թուրքից եմ վախենում, ոչ էլ իրենից: Ինքը եթե այդքան ուժեղ է, թող պատասխանի դրսի հայհոյանքներին, ոչ թե գա մեզ ձերբակալի, ոստիկանական ուժեր ուղարկի, քաղաքապետ է ձերբակալում»,- նշեց փոխքաղաքապետը:
Նրա խոսքով, ամբողջ աշխարհը, Թուրքիայի նախագահն, ինչ ասես, ասում են նրան:
«Հաստատ Սյունիքը չունի նման վարչապետ: Հավաքվել ենք իրեն ասելու, որ մենք իրեն ասելիք չունենք, հեռացիր Սյունիքից, թող մենք հանգիստ մեր կյանքով ապրենք, հասկանանք, թե ինչ ենք անելու, ոնց ենք պայքարելու: Թուրքին բերել ու հասցրել է մեր տուն»,- նշեց Մ. Հովսեփյանը:
Սյունեցիներն ասում են, որ անվտանգությունը զրոյականից ցածր վիճակում է գտնվում, չեն կարող ասել, թե ինչ կլինի:
«Երբ որ այդ սրբապիղծը ոտք դնի մեր տարածաշրջան, ցանկանա կոնտակի մեջ մեջ ինչ-որ մեկի հետ մտնել, մենք հնարավորություն չենք տալիս, որ խոսի, միաբերան ասում ենք՝ Նիկոլ, դավաճան, Նիկոլ դավաճան»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք ընդգծում են, որ Հայաստանը վաճառքի առարկա դարձնող անձնավորությունը իրավունք չունի մտնի Սյունյանց տարածաշրջան:
«Մենք սահմանները գծել ենք 1988 թվականին արյան գնով, զոհված տղաների գնով, մի գրչի հատվածով այդ հողը նվիրաբերեց թշնամիներին: Նույնիկս այսպիսի բան եմ մտածել, որ վաղը կարող է կանգնի ու ասի՝ ես չեմ մեղավորը, դավաճանը Հրայր Թովմասյանն է, որովհետև իր նվիրած գրիչով եմ ստորագրել այդ փաստաթուղթը: Ամեն տեղ մեղավորներ է փնտրելու»,- նշեց սյունեցին:
Այնուհետև հավաքվածներ սկսեցին գոռալ՝ «ազատություն Առուշին»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան բերման է եթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Երևանից են ուղարկել, որ ձերբակալեն մաքուր տղային»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Մենք արգելում ենք թշնամու՝ Փաշինյանի մուտքը Սյունիք. քաղաքացի
- Ոստիկանության աշխատակիցներ, դուք աջակցում եք Արցախի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության ոչնչացմանը. Աբրահամյան
- Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել Սյունիքում
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
- Ադրբեջանցիները՝ Գորիսի քարե կամարի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին