Երեկ «թուրքին» շպրտել են Սյնունքից, հիմա այդ էստաֆետը մենք պետք է վերցնենք Երևանում. Թևանյան
ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը նշեց, որ իրենց պայքարը կուսակցական չէ, ինքը շարժմանը միացել է՝ որպես ՀՀ քաղաքացի, որն ունի արժանապատվության զգացում, և որն ուզում է, որ ՀՀ-ն լինի անվտանգ, կայուն և զարգացող պետություն։
«Այս հրապարակում երկու տարի առաջ տեղի է ունեցել գողություն, Նիկոլ Փաշինյանը գողացել է ձեր սպասելիքները և ժողովրդի իշխանությունը։ Նա այս հրապարակը սարքել է հանցագործության վայր։ Մենք այժմ խնդիր ունենք հեռացնելու հանցագործին՝ հանցագործության վայրի կողքից, գողոնը վերադարձնելու ժողովրդին, և մեր երկրին ազատելու թուրքական հինգերորդ շարասյունից»,- նշեց նա։
Անդրանիկ Թևանյանը ներկաներին կոչ արեց՝ ձեռքերը վեր պարզել և պայմանավորվել՝ այլևս ձեռքերը բաց չպահել։ Ըստ նրա, բաց ձեռքերը «դավաճանական» են, հանձնվելու նշան։
«Հայ ժողովրդի բռունցը կբացվի միայն այն ժամանակ, երբ ունենանք հաղթանակ (այդ ժամանակ ցույց կտրվի V նշանը), երբ կարողանանք հեռացնել Նիկոլ Փաշինյանին և ձևավորել նոր կառավարություն (այդ ժամանակ ցույց կտրվի բթամատը դեպի վեր նշանը), և երրորդ անգամ մեր բռնունցքը կբացվի (բթամատը դեպի ներքև), երբ Նիկոլին ասենք ոչ, ոչ, ....ոչ։ Ես հիմա մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ ոտքի»,- շեշտեց նա։
Այնուհետև Անդրանիկ Թևանյանը կոչ արեց, որպեսզի ներկաները ծափերով ողջունեն հերոսական Սյունիքի ժողովրդին, որոնք չեն ընդունել Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա, այդ մարդիկ քաջ Նժդեհի գործը շարունակողներն են, նրանք «թուրքին» շպրտել են Սյնունքից։
«Հիմա այդ էստաֆետը մենք պետք է վերցնենք Երևանում։ Եվ ուրեմն՝ «Հայաստանն՝ առանց Նիկոլ»»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»
- Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն իրականացրել դելիմիտացիա և դեմարկացիա. Արփինե Հովհաննիսյան
- Եթե ոչ ժամերի, ապա մի քանի օրվա ընթացքում Փաշինյանն այլևս նստած չի լինի վարչապետի աթոռին. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան