Գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է՝ գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է, որի առանց խոչընդոտների իրագործումը երաշխավորված է օրենսդրությամբ։ Այդ երաշխիքներից է, օրինակ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածը։
«Սիրելի մանկավարժներ և կրթական հաստատությունների ղեկավարներ, վարչական աշխատողներ,
գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է, որի առանց խոչընդոտների իրագործումը երաշխավորված է օրենսդրությամբ։ Այդ երաշխիքներից է, օրինակ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածը։
Հետևաբար, յուրաքանչյուր ոք, անկախ նրա կուսակցական պատկանելիությունից և պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնելու հանգամշանքից, ենթակա է քրեական պատասխանատվության, եթե կհարկադրի հրաժարվել գործադուլի մասնակցելուց։
Սիրելի մանկավարժներ, եթե որևէ մեկին կփորձեն աշխատանքից ազատել համապետական գործադուլին մասնակցելու պատճառով, ապա պատրաստ եմ ապահովել լիարժեք իրավաբանական աջակցություն բոլոր ատյաններում։
Հ.Գ. կից նյութում եղած այս ոչնչությանը պարզապես անտեսեք, սրանք եղել և մնալու են նիկոլաբարո դուրսպրծուկներ»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊԲՀ դասախոսներն ու աշխատակիցները կմիանան 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին
- Տնտեսագիտականի դասախոսները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին