Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն իրականացրել դելիմիտացիա և դեմարկացիա. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երբեք չի իրականացվել նման սահմանագծում, Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն իրականացրել դելիմիտացիա և դեմարկացիա, այսինքն՝ սահմանագծում և սահմանազատում չի իրականացվել։
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում կան, եղել են բազմաթիվ քրեաիրավական արարքի հատկանիշներ պարունակող գործողություններ, նա շարունակում է այդ գործողությունները։ Ընդ որում, եթե 2.5 տարվա ընթացքում այդ գործողությունները կատարվում էին իր կողմից ատելի մարդկանց նկատմամբ ապօրինի, շինծու քրեական գործերով, հիմա կատարվեցին ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
Իրականում նա երեկվա իր գրառման մեջ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերում Արցախին։Նա ասաց, որ Շուռնուխից ու Որոտանից այն կողմ գտնվող հատվածները ԼՂՀ հսկողության տակ էին, այլ կերպ ասած՝ նա չուզեց ընդունել, որ դա Արցախի տարածք է եղել, նա դա համարել է Ադրբեջանի տարածք»,- Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի, «դավաճանից» և նրա թիմիցվ իրենց ակնկալիքը մեկն է՝ նրանք պետք է գնան։
«Եթե չեն հասկանում արժանապատիվ քաղաքացիների երթով, ապա ստիպված կլինեն հասկանալ կոշտ անհնազանդության ակցիաների միջոցով, որոնք արդեն նոր-նոր մեկնարկում են։ Միևնույն ժամանակ ընդդիմությունն իր կողմից կախված ամեն ինչ անելու է, որպեսզի բախումներ տեղի չունենան։ Նիկոլ Փաշինյանը հազարներով ոստիկաններ է բերել, բայց ինքն ասում էր, որ լեգիտիմ վարչապետ է։ Լեգիտիմ վարչապետն ի՞նչ գործ ունի ոստիկանական մի քանի շերտ պատի տակ, ինձ կբացատրե՞ք։ Ինչո՞ւ է ամեն տեղ հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ գնում։
Հետևաբար, բախումների հրահրողը, սադրողը կարող է լինել էլի իշխանությունը։ Եվ եթե տեղի ունենան բախումներ, ապա դրա պատասխանատուն միայն իշխանությունն է լինելու»,- եզրափակեց խոսքը Արփինե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ոչ ժամերի, ապա մի քանի օրվա ընթացքում Փաշինյանն այլևս նստած չի լինի վարչապետի աթոռին. Բաբայան
- «Արցախում ծառայողներին տվել են 7-օրյա, իսկ ՀՀ-ում ծառայողներին՝ 10-օրյա արձակուրդ. տրամաբանությունը ո՞րն է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան