
Բայդենը հրապարակայնորեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստացել է Pfizer-ի կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը: 78-ամյա Բայդենը պատվաստվել է Դելավեր քաղաքում ՝ «ChristianaCare» հիվանդանոցում: Ամերիկյան հեռուստաալիքները հեռարձակում են իրականացրել կլինիկայից:
«Ես դա անում եմ ցույց տալու համար, որ մարդիկ, երբ պատվաստանյութը հասանելի է դառնում, պետք է պատրաստ լինեն պատվաստվել: Մտահոգվելու ոչինչ չկա: Ես սպասում եմ երկրորդ ներարկմանը», - պատվաստումից հետո ասել է Բայդենը:
Բայդենը նշել է, որ երկուշաբթի օրն ավելի վաղ պատվաստվել է նաև իր կինը՝ Ջիլը: