Գեղամ Մանուկյանը հայտարարեց նոր հրաժարականի մասին
«Հայաստանի պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Լևոնի Գևորգյանը ներկայացրել է հրաժարականի զեկուցագիր»,-Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող հանրահավաքում հայտարարեց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը։
Այս հայտարարությանը հավաքի մասնակիցներն արձագանքեցին բացականչություններով, ծափահարություններով, «ապրի» վանկարկումներով։
Մանուկյանը տեղեկացրեց, որ փոխգնդապետը ևս Հանրապետության հրապարակում է։
«Հիշեցնեմ, որ օրվա ընթացքում արդեն հրաժարականի զեկուցագրեր են ներկայացրել բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, տարբեր պաշտոնյաներ։ Ողջունենք նրանց՝ վստահեցնելով, որ երդումը զինվորական, սպայական, ոստիկանական, մարդկանց թույլ չի տալիս կատարել հանցավոր հրամաններ։
Այդ մարդիկ իրենց երդման տերն են՝ հանուն Հայաստանի Հանրապետության, և ոչ թե հանուն հայրենիք ծախած նիկլոների։ Ծառայությունից ազատմանը դիմում ներկայացնբում են մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, ովքեր պետք են մեր երկրի անվտանգությանը։ Որպեսզի մեր երկրի անվտանգությանը չխարխլվի, վարչապետի աթոռը գրկած մարդը վայրկյան առաջ հեռանա, որպեսզի այդ սպաները կատարեն իրենց պարտականնությունները։ Ուրեմն կրկնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ Հայաստան»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանն ու ձայնը փոխանցեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԵՊՏՀ դասախոս Միքայել Մելքումյանին։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»
- Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանուկյան
- Երեկ «թուրքին» շպրտել են Սյնունքից, հիմա այդ էստաֆետը մենք պետք է վերցնենք Երևանում. Թևանյան
- «Կարմիր բերետավորների» հրամանատարի տեղակալն ազատման դիմում է գրել
- «Հայրենիքի փրկության շարժում». Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, արի Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան