Եվրահանձնաժողովը թույլատրեց Pfizer և BioNTech-ի պատվաստանյութերի կիրառումը ԵՄ տարածքում
Եվրահանձնաժողովը թույլատրել է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի օգտագործումը COVID-19-ի դեմ Եվրամիությունում: Այս որոշումը հնարավորություն է տալիս ԵՄ-ում պատվաստումներ սկսել մինչև այս տարվա վերջ: Այս մասին գրում է Euronews-ը։
«Մենք որոշում կայացրեցինք կորոնավիրուսի առաջին պատվաստանյութը մատչելի դարձնել ԵՄ քաղաքացիների համար: Մենք պայմանական հաստատում ենք տվել Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը շուկայահանելու համար», - այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) մանրակրկիտ գնահատել է պատվաստանյութը և խորհուրդ է տվել նրան տրամադրել նման պայմանական հաստատում ԵՄ-ում տարածման համար:
«Պատվաստումները կսկսվեն միաժամանակ դեկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին ԵՄ բոլոր երկրներում: Հիանալի է այսպիսով ավարտել այս դժվար տարին և վերջապես շրջել Covid-19-ի տխուր էջը»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին