Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամները նույնպես հրաժարվում են վերցնել մանդատները
Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ուշացավ ավագանու հերթական նիստից և նրա փոխարեն այն սկսեց, քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Սիրունյանը և Մեսրոպ Պապիկյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ԿԸՀ -ի 2020 թվականի նոյեմբերի 27-ի և դեկտեմբերի 4-ի որոշումների, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամներ Արսեն Կարապետյանի, Հայկ Սիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել է դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ անդամներ Սերգեյ Գյոզայլյանին, Վահե Օհանջանյանին և Կարինե Փանոսյանին: Ըստ փոխքաղաքապետի, Կարինե Փանոսյանն արդեն դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին և նրա մանդատը փոխանցվել է ցուցակի հաջորդ համարը զբաղեցնող Գևորգ Աճեմյանին
Սարգսյանը հայտնեց, որ Սերգեյ Գյոզալյանը նույնպես հրաժարվել է վերցնել մանդատը և «Իմ քայլը» խմբակցության մյուս անդամի՝ Էռնեստ Ավանեսովի հետ դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալում ամսին: Հրաչ Սարգսյանը հայտնեց, որ վերջիններս դեռ շարունակում են կատարել իրենց լիազորությունները և հանձնաժողովների աշխատանքները:
Քաղաքապետի առաջին տեղակալը նաև տեղեկացրեց, որ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը գրավոր հայտնել է, որ խմբակցությունը հրաժարվում է իրեն հատկացված Քաղաքաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և այդ պաշտոնը զբաղեցնող Մարկոս Հարությունյանն նման դիմում է ներկաայցրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին