Էլինար Վարդանյան. Հենց այսօրվա պատասխանատուներն են մեղավոր են այն ամենում, ինչ կատարվում է
«Եթե փաստաբանը պատրաստ է պաշտպանել անհատի շահերը, պետք է պատրաստ լինի պաշտպանելու նաև պետության շահերը: Սա քայլերից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էլինար Վարդանյանը, ով միացել է փաստաբանների երթին դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
Նա նշեց, որ սա հերթական քայլն է, որտեղ իրավաբանական, փաստաբանական համայնքը ցույց է տալիս, որ ինքն անմասն չէ բոլոր այն իրադարձություններից, որոնք կատարվում են երկրում:
Կարծում եմ՝ այսպիսի քայլերին պետք է հաջորդի այլ մարմինների՝ և գործադուլի մասին հայտարարությունը, նաև անհնազանդության գործողությունները, որովհետև այսօր երկրի ճակատագրի հարցն է: Մի իրավիճակում ենք, երբ երկիրը իշխանություն չունի, իշխանությունը մատնված է անգործության:
Եթե յուրաքանչյուրը տանը նստի ու սպասի, թե ինչ է կատարվելու, մտածի, որ իր հետ անմիջական կապ չունի, վաղն այդ խնդիրները հայտնվելու են յուրանքաչուրի տանը: Վաղն այդ սահմանների խնդիրը մտնելու է յուրաքանչյուրի տուն, տնտեսական կոլապը, որ սպասվում է Հայաստանին, մտնելու է յուրաքանչյուրի տուն:
Այստեղ քաղաքական նախապատության հարց չէ՝ սիրում են Նիկոլին թե ոչ, սիրում են Վազգեն Մանուկյանին, թե ոչ, այստեղ երկրի ճակատագրի հարցն է»,- ասաց Է.Վարդանյանը:
Ըստ նրա, 2,5 տարի իշխանություններն անմիջական պատասխանատվություն էին կրում երկրի համար, խայտառակ կապիտուլյացիան հենց իշխանության պատասախանատվության ներքո է, հետևաբար որքան էլ փորձեն իրենց արդարացնել նախկին սխալներով, հենց այսօրվա պատասխանատուներն են մեղավոր են այն ամենում, ինչ կատարվում է:
«Որևէ մեկը չի հերքում, որ սխաներ եղել են, բայց իշխանությունները 2,5 հետևողականորեն Հայաստանը տարան պատերազմի, հետևողականորեն դադարեցրին բանակցությունները, հետևողականորեն բացեցին Հայաստանը պատերազմի համար, հետևաբար այսօրվա պատասխանատուներն են մեղավոր են այն ամենում, ինչ կատարվում է»,- նշեց նա:
Նրա խոսքով, լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը վարչատարածքային սահմանները տարբերեր պետական սահամաններից:
«Այո, կան ձևակերպումներ, որոնք պայմանավորված էին Արցախի անկախությունը դեռևս չճանաչված լինելու հանգամանքով, բայց հղում անելով վարչատարածային սահմաններին որպես պետական սահմանների, կարծում եմ, հերթական մանիպուլյացիան է»,- ասաց Էլինար Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները միանում են այսօրվա երթին, ապա հավաքին
- Արա Զոհրաբյան. Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը