Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն
Ուկրաինան ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում գտնվող Օկեան նավաշինարանում Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայում և դեկետեմբերի 14-ին Կիևում Թուրքիայի ու Ուկրաինայի միջև համաձայնագրեր էին ստորագրվել։ Ըստ վերջին համաձայնագրերի՝ Թուրքիան բավարարելու է Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության «Ada» հակասուզանավային կորվետներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև հիմնվելու է կորվետների համատեղ արտադրություն։
Նավաշինարանի վայրն ընտրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը՝ հաշվի առնելով տեխնիկական առանձնահատկությունները։
Կորվետ - ռազմանավերի դաս, որոնք նախատեսված են ափամերձ գոտում պարեկային և պահակային ծառայության համար: Կորովետների հիմնական խնդիրներն են պարեկային և հակա-սուզանավային պաշտպանությունը ափերին։
Ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։
Իսկ հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, ԱԹՍ-ների և բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու և իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան