Պողոսյան. Այսինքն դուք ուզում էիք նորմալ բանակցել, ձեզ լուրջ ընդունող կար ու ձեզ ինչ-որ ներպետական օրենք էր խանգարու՞մ
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«Հայկական բանակցային արգումենտներից մեկը միշտ եղել է այն, որ Ադրբեջանը հրաժարվել էր լինել Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդը և իրեն համարել է 1918թ. ԱԴՀ ժառանգորդը, որն, ի դեպ, չէր ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից, ինչի արդյունքում մեկ անգամ չենք կրկնել, որ Արցախի Հանրապետությունը կապ չունի հիմիկվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Հիմա այսքանի մեջ ոնց ենք որոշում, որ պետք է օգտագործել ԱՍՍՀ սահմանների քարտեզը, ու դրա հիման վրա ՀՀ-ից ինչ ուզենան վերցնեն տանեն։
Հիմա էլ ինչ որ հին օրենք են գտել, դրանով են ուզում նախկինների վրա գցեն։ Այսինքն դուք ուզում էիք նորմալ բանակցել, ձեզ լուրջ ընդունող ու ձեր արգումենտները լսող կար, տրամաբանական լուծումների էլ հասնում էիք ու ձեզ ինչ-որ ներպետական օրենք էր խանգարու՞մ։ Լավ ամոթ չի՞։ Այսքան ապաշնորհ լինել կարելի է՞։
Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»:
Հայկական բանակցային արգումենտներից մեկը միշտ եղել է այն, որ Ադրբեջանը հրաժարվել էր լինել Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդը...
Posted by Tevan J. Poghosyan on Monday, 21 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Բա ինչո՞ւ չեն փոխել այդ օրենքը…
- Պարտված դավաճանը փրփուրներից է կառչում. Արփինե Հովհաննիսյան
- Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր սուտը. Գոհար Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան