Եթե այսօր մեր պահանջները չեն բավարարվում, ուրեմն մենք գիշերը կմնանք այստեղ․ Իշխան Սաղաթելյան
Այսօր, ժամը 12։00-ից ՀՀ ողջ տարածքում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, բազմաթիվ գործարարներ, մասնավոր ընկերություններ, պետական հիմնարկներ միացել են գործադուլի և դասադուլի կոչին։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր ավելի քան երբևէ հայ ժողովուրդը պետք է բռունցք լինի՝ մեր հայրենիքը փրկելու համար։ Մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը18․00-ը պատրաստ ենք հանդիպել խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը։ Մինչև այս պահը որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից»,- ասաց Սաղաթելյանը։
Նա դիմեց ներկաներին՝ կոչով, որ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ աշխատանք կա իրականացնելու։
«Քիչ հետո կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անուները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում, որոշումներում։ Եթե հանրային պահանջն իրենք չեն գիտակցում, չեն հասկանում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ»,- հայտարարեց Իշխան Սաղափելյանը։
Նա նաև ասաց, որ եթե այսօր իրենց պահանջները չեն բավարարվում, ուրեմն գիշերը կմնան այդտեղ. «Հանրահավաքը շարունակվում է։ Մեզանից մի մասն էլ գիշերը կմնա այստեղ»։
Հանրահավաքի վերջում Իշխան Սաղաթելյանն ասաց.
«Այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն խրտվիլակը նստած է այս շենքում»։
Նա նաև հայտնեց, որ վաղը հայտարարվում է ևս մեկ օր գործադուլ և դասադուլ, իսկ ժամը՝ 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին