Մեկ օրում ավելի քան 350 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրվա ընթացքում 351 մարդ է տեղափոխվել: Ավտոբուսներին ուղեկցում են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Կա նաև շուրջօրյա դիտանցում իրավիճակի և հսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսաներեք դիտակետերում:
Ընդհանուր առմամբ, շուրջ 43 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին