Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր ժապավենային տարբերակը
Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա: Ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը կպահպանվի Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ Ֆիլմի պատճենները կպահպանվեն նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa): «Հակոբ Հովնաթանյանը»՝ MoMa-ում ի պահ տրված հայկական առաջին ֆիլմն է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Ս․Փարաջանովի երեք ֆիլմերի ժապավենային (35 մմ) պատճենները տպագրելու գաղափարն ամբողջացել է 2020 թ․մարտին՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի Մշակույթի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի (MoMa) Ֆիլմերի բաժնի համակարգող Ջոշ Սիգելի և պրոդյուսեր Դանիել Բըրդի, Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Փարաջանովի էսթետիկ վավերագրությունը՝ նվիրված 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, վերկանգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և FIXAFILM ընկերության համագործակցության արդյունքում՝ ժամանակակից թվային մեթոդներով ու կանոններով՝ ֆիլմի թվայնացումից մինչև վերականգնված թվային տարբերակի նոր ժապավենային տպագրութունն ու տարածումը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նույն սկզբունքով փորձելու են վերականգնել նաև հայկական կինոֆոնդի լավագույն նմուշները։
2018 թ․ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական ֆիլմը այս տարիներին ստացել է ցուցադրության շուրջ երկու տասնյակ հրավերներ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարններից և այլ մշակութային կենտրոններից։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը կներկայացվի Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում
- «Թեյլլուրիդ» կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված տարբերակը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան