Կխնդրեի զերծ մնալ վիրավորականին հարող արտահայտություններից.Հայկ Մարության
«Ես ամենաուժս ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ դուք կարող եք լինել Երևանի մշակույթի գծով փոխքաղաքապետը: Ես սա համարում եմ աղետալի Երևանի համար»,- ավագանու այսօրվա նիստում երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվող Գայանե Մելքոմ Մելքոմյանին դիմեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նա նաև հետաքրքրվեց, թե ապագա փոխքաղաքապետը ո՞ր ճանապարհով է պատկերացնում ղեղավարել իր համակարգման տակ գտնվող որևէ ոլորտ, մասնավորապես՝ մշակույթի ոլորտը:
Նիստին ուշացումով ներկայացած քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքեց. «Կխնդրեի զերծ մնալ վիրավորականին հարող արտահայտություններից և ավելի հանգիստ ու առարկայական քննարկենք հարցը»:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը պատասխանեց, որ իրականում այդ պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի, որը պաշտոնի առաքելությունն է, իսկ փոխքաղաքապետին ենթակա ստորաբաժանումներն արդեն ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և փորձառություն:
«Հարկավոր է նրանց հետ աշխատելով ճիշտ թիրախներ սահմանել, լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ ճանապարհը»,-պատասխանեց փոխքաղաքապետի թեկնածուն և նկատեց, որ կարևոր է, որ քաղաքապետը ունենա իրավաբան տեղակալ;
Անի Խաչատրյանը հայտնեց, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանի պատասխանից հասկացավ, որ նա ընդհանրապես չի տիրապետում ոլորտին:
«Հուսով եմ, գոնե թատրոնների տեղերը գիտեք՝ տնօրենների հետ աշխատելու համար, մանկապարտեզների տեղերը կսովորեք: Մենք 2.5 տարի միայն ճանապարհային քարտեզ ենք գծում ու թողնում ենք օդում, Երևանը որբի գլուխ չէ, որ դուք գաք խուզեք»,- արձագանքեց Անի Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան