Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր ներքո աշխատող կառույցների աշխատակիցներին. Հռիփսիմե Առաքելյան
«Մենք բոլորիդ, այդ թվում, պարո՛ն Մարության, նաև ձեզ, կոչ ենք անում, որ միանաք «Հայրենիքի փրկության շարժմանը և մասնակցեք այսօր գործադուլին և դասադուլին»,- այսօր դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու նիստում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Ավագանու անդամը նկատեց, որ այլ օրակարգ երկրում չկա, միակ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
«Ես առավել քան վստահ եմ, որ ձեր շարքերում բազում գործընկերներ ունեք և ձեր հույսերը, որ պոռթկում է տարատեսակ վայրերում, որ անհամաձայնություններ ունեք շատ հարցերում և շատ լվ պատկերացնում եք, որ այս ամենը հասել է իր տրամաբանական հանգրվանին ու ավարտին: Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, թե հետագան ինչ ավելի դժգույն է լինելու: Կոչ եմ անում բոլորս ուղևորվենք Հանրապետության հրապարակ՝ պահանջելու այն մարդու հրաժարականը, որը կապիտուլյացիոն հայտարարություն է ստորագրել»,-հայտարարեց Առաջելյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ օրը Աջափնյակ վարչական մարմնի աշխատող մի երիտասարդ հայտարարել է, թե ով դպրոցի տնօրեններից կգնա ու կմասնակցի հանրահավաքներին կամ որևէ աշակերտ, հանելու են աշխատանքից:
«Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր ներքո աշխատող կառույցների աշխատակիցներին»,-քաղաքապետին դիմեց «Բարգավաճ Հայատսատն» խմբակցության անդամը և հայտարարեց, որ ինքն այդ երիտասարդին ֆեյսբուքում բնորոշել է որպես «միստր փուսքյուլ»:
Հայկ Մարությանը խոստացավ, որ եթե որևէ մեկը հակաօրինական հայտարարություններ է անում, համապատասխան միջոցներ կձեռնարկի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին