Պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։
Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող առաքելությունը, Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային առաջիկա գերակա ուղղությունները։
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զորամասի լսարանային, զորանոցային և զենքի պահպանման պայմաններին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան