ՌԴ փոխարտգործնախարար․ Մերձավոր Արևելքից զինյալների ներկայությունը ԼՂ-ում արձանագրված փաստ է
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը «Ռիա Նովոստի»-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում զինյալների ներկայությանը։
«Մերձավոր Արևելքից զինյալների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններում արձանագրված փաստ է, որը հաստատվել է ոչ միայն մեր կողմից։ Վարձկանները քանակը եղել է մոտ երկու հազար»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Սիրոմոլոտովի խոսքերով, իրենք հենց սկզբից մտահոգություն են հայտնել Ղարաբաղում արմատական վարձկանների հայտնվելու կապակցությամբ, որոնք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը:
«Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. Դրանք այնտեղ չպետք է լինեն»,-ասել է Սիրոմոլոտովը:
Հարակից հրապարակումներ`
- Անկարան ձգտում է սիրիացի վարձկանների ընտանիքները տեղափոխել Լեռնային Ղարաբաղ
- Ղարաբաղը վարձկաններով բնակեցնելը ժամանակային ռումբ կլինի Հարավային Կովկասի համար․ National Interest
- Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի դուրս հանի վարձկաններին տարածաշրջանից. Լըմուան
- ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով ՄԻՊ ապացույցների վրա
- ՄԱԿ-ի փորձագետները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել տարածաշրջանից հետ կանչել բոլոր օտարերկրյա վարձկաններին
- Թուրքիան տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է. Նիկոլ Փաշինյան
- Վարձկաններն իրենց ցուցմունքում ասել են՝ Ադրբեջանը խմբի անդամներին դեղահաբեր են բաժանել․ Վազգեն Ավետիսյան
- Սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- ՄԻԵԴ հավաստի ապացույցներ են ներկայացվել Արցախում թուրքական ուժերի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ