Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար. Վազգեն Մանուկյան
«Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի: Ես պատրաստվեցի, թուղթը մոտս գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարևորը, դրա ժամանակը կգա»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա, ով ավելի լավ ծրագիր կներկայացնի:
«Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում և առաջ գնալը: Մինչև այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության, ինքս ինձ համար: Այս պետության հիմնադիրներից մեկն էի եղել, ես պատասխնատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, խայտառակ մարդու բերեցինք, ու պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք դուրս այդ մարդուն:
Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք: Մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք:
Բայց այն ինչ կտարվեց, սարսափելի է:
Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք:
Մի մտածեք, որ որևէ կառավարություն կառուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, այն ժողովուդրը, այստեղ կանգնած է»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նա դիմեց հեռուստացույցների, համակարգիչների ու հեռախոսների առջև նստածներին. «Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում, կարևոր չի: Հիմա մեր բոլորի ապագայի հարցն է լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար հետ միանում են, որպեսզի գնան փրկեն Հայաստանը, հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար:
Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին:
Ես կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է: Դուք ձեզ կարդարացնեք դրանով:
Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմ, այսօր կլուծենք հարցը:
Հայաստանը մենք ենք: Հայաստանը մենք ենք»,-իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի համար մեղավոր են մայրերը, նահատակվածները, բոլորը՝ բացի իրենից. Զոհրաբյան
- Գեղամ Մանուկյանը հայտարարեց նոր հրաժարականի մասին
- Բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան
- Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանուկյան
- Երեկ «թուրքին» շպրտել են Սյնունքից, հիմա այդ էստաֆետը մենք պետք է վերցնենք Երևանում. Թևանյան
- Համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում
- «Եթե ձեզ սպառնալիքի ազդեցության տակ ստիպում են ձեռնպահ մնալ գործադուլին մասնակցելուց, զանգեք այս հեռախոսահամարներով»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին