«Արցախում ծառայողներին տվել են 7-օրյա, իսկ ՀՀ-ում ծառայողներին՝ 10-օրյա արձակուրդ. տրամաբանությունը ո՞րն է»
Մի խումբ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
«Նա 2.5 տարի բոլորիս գլուխները պտտեցրեց՝ քոչա-սերժական կլանով, իսկ հիմա ամբողջ մեղքը նրանց վրա է գցում։ Իրականում ինքը 2.5 տարի ոչինչ չի արել։ Իր կարմիր բերետավորներին, որ պարապացնում են մարդ ծեծելու համար, թող տանի Արցախ, մեր զինվորները մեղք են, թող գան տուն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ իր որդին Մարտակերտում է այժմ, նա բոլորի անվտանգության համար է այժմ այնտեղ կանգնած։
«Ես ուզում եմ ասել արձակուրդ եկածների մայրերին, որ թղթեր չսարքեն, թե իրենց երեխաները կորոնայով են վարակված, ինչ է տղաները երկար տանը մնան։ Դա էնտեղ վնաս է տալիս, այնտեղ քչանում են զինվորները։ Թող հսկողություն լինի, ես էլ կուզեի, որ իմ երեխան էլ երկար տանը մնար։ Յոթ օր են տվել, որից երկուսն անցել է ճանապարհներին, հինգ օր արձակուրդի մեջ երեխային հո չե՞ նք թողնի, գանք բոյկոտներ անենք։ Երեխաներին շատ քիչ ժամանակով են տուն ուղարկել . այդ երեխեքը հայրենական մեծ պատերազմ են տեսել։ Էդքանից հետո Արցախում ծառայողներին տվել են 7-օրյա, իսկ ՀՀ-ում ծառայողներին՝ 10-օրյա արձակուրդ, տրամաբանությունը ո՞րն է»,- նեղսրտեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Փաշինյանը հրաժարական չի տալիս իր վախերի պատճառով
- Շիրակի պետհամալսարանի գիտխորհուրդը պահանջում է կառավարության և Փաշինյանի հրաժարականը
- Մեր բռունցքը օդում կմնա, մինչև հրաժարականից հետո չկալանավորվի մեր ազգին այս օրը բերած մարդը. զոհվածի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան