«Իրատես». Սյունեցիները հող հանձնողի կողքին կանգնածներին չեն ներում
«Իրատես» թերթը գրում է. «Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը երեկ ամեն ինչ արել են, որ Փաշինյանը կարողանա ներխուժել մարզ, օղու բաժակը ձեռքը վերցնի ու իրեն վարչապետ զգա։ Սակայն, որքան էլ հիշյալ պատգամավորներն իրենց մարզը վաճառքի հանած մարդու առաջ բացեն Սյունիքի դռները, նրանք մարզում դավաճանի պիտակով են շրջում, որովհետև սյունեցիները հող հանձնողի կողքին կանգնածներին չեն ներում։ Ավելին, ասում են, այս պատգամավորների նեղ շրջապատի մարդիկ էլ նրանցից երես են թեքել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: