Երանի փոխքաղաքապետը կառավարության հրաժարականի մասին ուղերձը չներառեց ավագանու նիստի օրակակարգ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօրվա նիստում հայտնեց, որ ինքը և Թեհմինա Վարդանյանը շրջանառութան մեջ են դրել ՀՀ կառավարության հրաժարականի պահանջով ուղերձ ընդունելու մասին որոշում և առաջրակեց նախագիծը ներառել օրակարգ, քանի որ բազմաթիվ համայնքներ արդեն քննարկել և ընդունել են այդպիսի ուղերձներ:
«Երևան համայնքը չի կարող անմասն մնալ դրանից, եթե, իհարկե, ավագանին իրեն համարում է քաղաքական մարմին և իրեն տված քվեի տերը»,-հայտարարեց Խաժակյանը:
Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ Դավիթ Խաժակյանին ձևանմուշ է ներկայացվել, որով պետք է հավաքվեր ստորագրություններ հարցն արտահերթ նիստով քննարկելու համար:
Խաժակյանը հայտնեց, որ ինքը առաջարկել էր նախագիծը դնել շրջանառության մեջ, բայց քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնանում է իր ոչ նախաձեռնողականությամբ և պատասխանատվությունըից խուսափելու տրամաբանությամբ, ապա ներկայացրել է այդ ձևանմուշն՝ առաջարկելով արտահերթ նիստ անցկացնելու համար ստարգրահավաք իրականացնել, որը չէր բխում իրենց կողմից ներկայացված դիմումի տրամաբանությունից և հարկ չեն համարել առանձին ստորագրություններ հավաքել:
Վերջինս կրկին առաջարկեց առաջնորդվել Ավագանու կանոնակարգի 114 կետի 4-րդ ենթակետի պահանջով, ըստ որի՝ օրակարգի վերաբերյալ ավագանու անդամների առաջարկները դրվում են քվերակության առանձին-առանձին:
Սարգսյանը կրկին պնդեց, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լինի ավագանու անդամների 1/3-ի ստորագրությունը:
Դավիթ Խաժակյանը քաղաքապետի առաջին տեղակալին առաջարկեց ծանոթանալ «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, ըստ որի փոխքաղաքապետի մեջբերած կետը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն, իսկ հիմա հերթական նիստն է ընթանում, իսկ Ավագանու կանոնակարգի համաձայն հերթական նիստի առաջարկները օրակարգի վերաբերյալ դրվում են առանձին քննարկման:
Իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը պնդեց, որ չի կարող նման հարց ներառվել արդեն ձևավորված օրակարգ, իսկ Խաժակյանը կարող է արդեն ներկայացված օրակարգի վերաբերյալ առաջարկություն անել:
Դավիք Խաժակյանը հայտնեց, որ եթե նույնիսկ Հայկ Մարությանը գա և հայտնի, որ կա քաղաքական որոշում հարցը նիստում չքննարկելու մասին, միևնույնն է ինքը պնդելու է, որ այն քվերակվի և «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը պարզվի:
«Ավելի լավ է, որ դուք ասեք, որ քաղաքական առումով Ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրականացնում, պատրաստ եք դիմելու ապօրինությունների, քանի որ այն ձեր քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, քան մեջբերեք արտահերթ նիստի կանոնակարգերը»,- հայտարարեց խաժակյանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ, նկատելով, որ արդեն 30 րոպե է ինչ պարզ հարց են քննարկում, դիմեց Սարգսյանին. «Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ որևէ սխալ էստեղ չկա: Խոսքը ընդամենը հարցը օրկարգում ներառել-չներառելու մասին է: Դրեք քվեարկության, թող մարդիկ իրենց դիրքորոշումն արտահայտեն: Ինչի՞ց եք վախենում: Ձեր թիմի՞ց եք վախենում, որ կարող է ձեր թիմը հակառակ կերպով քվեարկի»:
Սակայն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մնաց անդրդվելի և հարցը չդրեց քվերակության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան