«Հրապարակ». Արարատ Միրզոյանը պարգևատրել իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց և բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգևատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, և նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ։ Իսկ թիկնապահները կարող էին գոնե օդ կրակել։
ՊՊԾ պետն առհասարակ աշխատավայրում չի եղել, և օգնության կոչերին չեն արձագանքել։ Միրզոյանի թիմից ասացին, որ թիկնապահներն իրենց վնասելու գնով ամեն ինչ արել են՝ փրկելու նրա կյանքը։ Սակայն աբսուրդ է, երբ անգամ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն է պարգևատրվում, մինչդեռ այդ օրվա հետ կապված ծառայողական քննություն է ընթանում։ ԱԺ աշխատակազմից չմեկնաբանեցին պարգևատրման փաստը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում