22.12.2020. Կորոնավիրուսի 537 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Առողջացել է 1410 մարդ: Մեկ օրում մահացել է 21 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154602 դեպք, որոնցից 134586-ն` առողջացած, 2673-ը` մահվան ելքով: Մահվան ևս 658 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570214 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 21.12.2020. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
- 20.12.2020. Կորոնավիրուսի 652 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 19.12.2020. Կորոնավիրուսի 920 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- 18.12.2020. Կորոնավիրուսի 861 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
- 17.12.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
- 16.12.2020. Կորոնավիրուսով 38 մարդ է մահացել