Բրիտանիան ադրբեջանցի բանկիրի կնոջից կբռնագանձի 22 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ հարստության աղբյուրի չբացահայտման դեպքում
Տարեկան 1 միլիոն ֆունտ ստեռլինգ Harrods-ում ծախսած ադրբեջանցի նախկին բանկիրի կինը ստիպված կլինի հրաժարվել Լոնդոնում գտնվող իր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեցող տնից, քանի դեռ չի պարզվել նրա կարողության աղբյուրը՝ Միացյալ Թագավորության «McMafia» օրենքի համաձայն, որի նպատակն է պայքարել «կեղտոտ փողերի լվացման» դեմ։
Ինչպես գրում է The Guardian-ը, Գերագույն դատարանը մերժել է Հաջիևայի բողոքարկման վերջին հնարավորությունը։ Խարդախության համար բանտարկված Ադրբեջանի պետական բանկի նախկին ղեկավարի կինը ստիպված է լինելու բացահայտել, թե ինչպես է այդքան փող ստացել:
Եկամտի աղբյուրի չբացահայտման դեպքում Մեծ Բրիտանիայի հանցավորության ազգային գործակալությունը կկարողանա առգրավել 22 միլիոն ֆունտ ստեռլինգ գույք, այդ թվում՝ նրա տունը Լոնդոնի կենտրոնում, և 11 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեցող Բերքշիրի գոլֆի խաղադաշտը:
Նշենք, որ «McMafia»-ի կամ «Չբացատրվող հարստության կարգը» Բրիտանիայում վերջին տարիներին է ընդունվել, որը նախատեսված է թիրախավորել կասկածելի կոռումպացված պաշտոնյաներին, ովքեր լվանում են իրենց գողացած փողերը Մեծ Բրիտանիայի միջոցով։
Ազգային հանցավորության դեմ պայքարի գործակալության քննիչները կարծում են, որ բրիտանական անշարժ գույքի շուկայում ներդրվել են միլիարդավոր ֆունտերի հասնող կեղտոտ գումարներ, սակայն գրեթե անհնար է տերերին մեղադրանք առաջադրել կամ բռնագրավել նրանց ունեցվածքը՝ ապացույցների բացակայության պատճառով։
Նոր «Չբացատրվող հարստության կարգով» փորձ է արվում ստիպել սեփականատերերին բացահայտել իրենց սեփականությունը։ Եթե կասկածվող կոռումպացված պաշտոնյան կամ նրա ընտանիքի անդամը չի կարողանում ցույց տալ իր հարստության աղբյուրը, ապա Ազգային հանցավորության դեմ պայքարի գործակալությունը կարող է դիմել բարձրագույն դատարան՝ գույքի բռնագրավման պահանջով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա