BioNTech-ը հայտնում է՝ կորոնավիրուսի մուտացիայի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել վեց շաբաթվա ընթացքում
BioNTech-ի համահիմնադիրն այսօր հայտարարել է, որ «մեծ հավանականություն կա», որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը գործում է Բրիտանիայում հայտնաբերված մուտացված շտամի դեմ, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պատվաստանյութը հարմարեցվել հենց մուտացիայի դեմ պայքարին վեց շաբաթվա ընթացքում: Այս մասին գրում է alarabiya-ն։
«Գիտականորեն մեծ հավանականություն կա, որ այս պատվաստանյութով իմունային արձագանքը կարող է նաև լուծել վիրուսի նոր տարբերակը», - ասել է Ուգուր Սահինը։
Սահինը նշել է, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան վեց շաբաթվա ընթացքում մշակել նոր պատվաստանյութ՝ մուտացիայի դեմ։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակը Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերին, բայց լայն տարածում գտավ նոյեմբերի կեսերից: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2-ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ շտամը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:
Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տարբերակն արդեն տարածվել է Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում։ Մոտ 20 երկրներ դադարեցրել են կապը Բրիտանիայի հետ՝ կորոնավիրուսի մուտացիայի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ տվյալները
- Բժիշկ Մյասնիկովը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամի վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան