Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի
«Դատարանը որոշեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի, ձերբակալումն իրավաչափ չէ: Գնում ենք ձերբակալվածների պահման վայր, որպեսզի ազատ արձակենք»,- դատարանից դուրս գալով՝ հայտարարեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ ապօրինի որոշումների արդյունքում երկու օր Առուշանյանն անազատության մեջ է:
«Մինչդեռ հիմա Շուռնուխում, ըստ մեր տեղեկությունների, Առուշանյանի տեղակալը մասնակցում է ադրբեջանցիների հետ բանակցություներին, որ Շուռնուխի տները փորձում են կիսել: Չգիտեմ՝ ինչ խնդիր էր լուծվում, բայց սա է փաստը՝ երկու օր է ապօրինի անազատության մեջ էր»,- նշեց պաշտպանը:
Ինչ վերաբերում է Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրելուն, պաշտպանն ասաց. «Դրանով մի խնդիր են լուծելու՝ թուրքի ջրաղացին ջուր են լցնելու: Առուշանյանն օդի ու ջրի նման Գորիսի համայնքին անհրաժեշտ է: Պատկերացրեք հիմա խրամատում զինվորների ոգևորությունը, որ հրամանատարն ազատ է արձակվելու ու գնալու է հասնի իրենց»:
Հիշեցնենք, որ ՔԿ-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Առուշանյանը դրանից մեկ օր առաջ կոչով դիմել էր գորիսեցիներին՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 06։00-ին հավաքվել Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։
Հարակից հրապարակումներ`
- Առուշանյանի ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիսից. Պաշտպան
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
- Չի բացառվում՝ Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրվի, որպեսզի կարողանան կալանավորեն. Պաշտպան
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ. Ռուբեն Մելիքյան
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան