Իրանը փոխհատուցում կվճարի խփված ուկրաինական Boeing-ի համար
Իրանական կողմը փոխհատուցում կվճարի Թեհրանի մերձակայքում սխալմամբ խփված ուկրաինական ինքնաթիռի համար՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին:
«Փոխհատուցումը պետք է վճարվի միջազգային նորմերին համապատասխան՝ առանց քաղաքացիության հիմքով խտրականության», - ասել է Ռաբին, ավելացնելով, որ «փոխհատուցումը չի չեղարկում դատական գործընթացներն ու քրեական պատասխանատվությունը [խփված ինքնաթիռի գործով]»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո վթարի էր ենթարկվել «Ուկրաինա» միջազգային ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, որն ուղևորվում էր Թեհրանից դեպի Կիև: 176 զոհերի թվում էին Կանադայի, Իրանի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Ուկրաինայի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարեցին, որ սխալմամբ խփել են ռազմական օբյեկտի մոտակայքում թռչող Boeing-ը՝ ինքնաթիռը սխալմամբ համարելով «թշնամու թիրախ»:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
- Իրանը Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի «սև արկղերը» կփոխանցի Ֆրանսիային
- Ուկրաինական ավիաուղիների վթարից տուժածների հարազատները պատասխաններ են պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան