Աֆղանստան. Քաբուլում մեքենայի պայթյունի արդյունքում 4 բժիշկ է զոհվել
Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ չորս բժիշկ, զոհվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրենց մեքենային կցված մագնիսական ռումբի պայթյունի արդյունքում: Այս մասին գրում է aljazeera-ն։
Նշվում է, որ բժիշկները շարժվում էին դեպի Պուլ-է-Չարխի բանտ, որը գտնվում է Քաբուլի արևելյան ծայրամասում, որը հյուրընկալում է «Թալիբան» շարժման հարյուրավոր մարտիկների, հայտնել է Քաբուլի ոստիկանության խոսնակը:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք հենց բժիշկներն են եղել հարձակման թիրախում։ Պայթյունի արդյունքում զոհված հինգերորդ անձի ինքնությունը դեռ չի պարզվել:
Եվս երկու մարդ վիրավորվել է պայթյունի պատճառով։ Ոչ ոք դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, որը վնասել է նաև հարակից շենքերն ու խանութները:
Բռնություններն Աֆղանստանում աճել են նույնիսկ այն ժամանակ, երբ Թալիբանը և Աֆղանստանի կառավարության բանակցողները բանակցություններ են վարում Կատարում՝ փորձելով պայմանավորվել խաղաղության գործարքի շուրջ, որը կարող է վերջ տալ տասնամյակների պատերազմին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա