«Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև 18:00-ը ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը
«Մինչև ժամը 18:00-ը «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակություն ներկայանա ու «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարության հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հաշվի առնելով, որ այս շենքում նստածն ընդամենը մի խելագար դավաճան է, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք մինչև 18:00-ը «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա ու մեզ հետ քննարկի երկրում ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով նաև, որ խորհրադարանական երկիր ենք ու խնդրի լուծումը խորհրդարանում է»,- ասաց նա:
Ի. Սաղաթելյանը հայտարարեց, որ այս պահին շրջափակված են կառավարության, դատախազության, ԿԳՄՍ նախարարության շենքերը, անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են:
«Նկատի ունեցեք հարգելի քաղաքացիներ, որ սա հետևողական, վճռական, համառ պայքար է լինելու: Կան դժվարություններ, եղանակը ցուրտ է, բայց մենք պինդ ենք, ամուր ենք միասին: Այս վճռական պահին որոշվում է մեր երկրի ու ապագայի հարցը: Բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը:
Նա նշեց, որ սպասում են «Իմ քայլը» խմբակցության արձագանքին, դրանից հետո կպլանավորեն իրենց գործողությունները, վրաններ կտեղադրվեն հրապարակում գիշերելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար. Վազգեն Մանուկյան
- Սենոր Հասրաթյան. Նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մերժվել են «նախկինները»
- Քանի դեռ Նիկոլը մնում է, ներդրումները Հայաստանից հոսելու են դեպի դուրս. Մելքումյան
- Նիկոլի համար մեղավոր են մայրերը, նահատակվածները, բոլորը՝ բացի իրենից. Զոհրաբյան
- Գեղամ Մանուկյանը հայտարարեց նոր հրաժարականի մասին
- Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»
- Փաշինյանի ներակայությունը րոպե առ րոպե քադում է մեր պետականության հիմքերը. Արա Զոհրաբյան
- Միքայել Մելքումյան. Նիկոլ, հեռացիր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում