Արթուր Ղազինյան. Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանների վերաբերյալ օրենքի մեջբերումներին, գրում է.
«Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք
Երեկ երեկոյան պետական դավաճանը հիշել է 2010թ. ընդունված մի օրենք, որով նկարագրված են ՀՀ գյուղերի վարչատարածքային սահմանները:
Էս խեղկատակը օրենքում գտել է «սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը» ձևակերպումը և երջանիկ հորթի պես թռչկոտելով այս մասը տեղադրում է որպես իր դավաճանության հիմնավորում:
Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար:
Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:
Ադրբեջանի հետ Հայաստանը միջազգային պայմանագիր չի ստորագրել, միջպետական հանձնաժողով չի ձևավորել, և առհասարակ, Հայաստանի և ադրբեջանի միջպետական սահաման ԵՐԲԵՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, քանի որ անկախ Հայաստանը և անկախ Ադրբեջանը 1991թ.-ից գտնվում էին պատերազմի մեջ:
Հիմա Ադրբեջանը, նիկոլի օգնությամբ և «իմ քայլը» դաշինքի լուռ աջակցությամբ, գծում են ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐ ձեռնտու սահման, ինչը կրկին պետական դավաճանություն է»։
Հարակից հրապարակումներ`
- Պողոսյան. Այսինքն դուք ուզում էիք նորմալ բանակցել, ձեզ լուրջ ընդունող կար ու ձեզ ինչ-որ ներպետական օրենք էր խանգարու՞մ
- Էդգար Էլբակյան. Բա ինչո՞ւ չեն փոխել այդ օրենքը…
- Պարտված դավաճանը փրփուրներից է կառչում. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան