Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին նվիրված արարողություն
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ՝ Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել ԻԻՀ Պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին նվիրված արարողություն։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ ներկա են եղել հայ և պարսիկ մտավորականներ։
Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը նշել է, որ «գեներալ Սուլեյմանին իր կյանքով ու մահով մի ճանապարհ ցույց տվեց, որի համաձայն, պետք է պայքարել սիոնիզմի դեմ»։
Հիշեցնենք, որ Ղասեմ Սուլեյմանին սպանվեց այս տարվա հունվարի 3-ին՝ Բաղդատի օդանավակայանի մոտակայքում՝ ամերիկյան ուղղաթիռների ու ԱԹՍ-ների հարձակման արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի զինուժի կողմից Սուլեյմանիի սպանության
- Իրանը խոսել է Սուլեյմանիի մահից հետո ԱՄՆ-ի հետ պատերազմի հավանականության մասին
- Ռուսաստանի արձագանքը Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը
- Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին