Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել է 8 մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Բոլորը զինվորականներ են», - նշել է Թադևոսյանը։
Այսօր աշխատանքները շարունակվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ և Շուշի ուղղություններում։
Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1047 մարմին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՊԾ. Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին
- Անհետ կորածների որոնողական խմբերի քանակը երեքից հասցվել է հինգի. Դմիտրի Պերեպելկին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին